Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անատոմիա և ֆիզիոլոգիա

Ներզատիչ համակարգ

Ներզատիչ համակարգ

Ներզատիչ համակարգը նյարդային համակարգի հետ միասին կարգավորում է մարմնի գործունեությունը։

 

Ներզատիչ համակարգը բաղկացած է ներզատիչ գեղձերից (նկ. 2.13)։

 

Դրանք այն օրգաններն են, որոնք արտադրում և արյան մեջ արտազատում են կենսաբանական ակտիվ նյութեր՝ հորմոններ։ Հորմոնները, արյան շրջանառության միջոցով հասնելով թիրախ օրգաններին, կարգավորում են նրանց գործունեությունը։

 

Օրինակ՝ ենթաստամոքսային գեղձում արտադրվում է ինսուլին հորմոնը։ Առանց ինսուլինի բջիջները չեն կարող յուրացնել արյան մեջ առկա շաքարը, որն անհրաժեշտ է նրանց նորմալ կենսագործունեության համար։ Երբ մարմնում չի արտադրվում բավարար քանակով ինսուլին, ապա արյան մեջ բարձրանում է շաքարի մակարդակը, և զարգանում է շաքարախտ։ Մարմնում արյան մեջ առկա շաքարի խիստ անկման կամ բարձրացման հետ կապված հանկարծահաս հիվանդագին վիճակներին և նման դեպքերում ցուցաբերվող առաջին օգնությունը տե'ս "ՀԱՆԿԱՐԾԱՀԱՍ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՎԻՃԱԿՆԵՐ"։

 

Սկզբնաղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում) ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ